ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն այցելել է Մատենադարան

COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը Մատենադարանի թանգարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին:


Այցի ավարտին Անտոնիու Գուտերեշը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում.



«Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն կանանց և տղամարդկանց, որոնք իրենց աշխատանքով նպաստել են հայկական մշակույթի և պատմության այս բացառիկ գանձարանի պահպանմանն ու զարգացմանը՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ողջ աշխարհի մշակութային ժառանգության»: