Սանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի հանրային սննդի օբյեկտում․ ՍԱՏՄ-ն կասեցրել է գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող և Արարատի մարզ, ք․Արտաշատ, Երևան-Երասխ մայրուղի 4/1) հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝


- սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, եղել են ճաքեր,


- սննդի կառույցի առաստաղները չեն պահվել նորոգ վիճակում, հարթ չեն եղել, որպեսզի կանխարգելվի մասնիկների թափվելու հնարավորությունը։


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը:


Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: