Սարալանջի պողոտայում բախվել է 4 մեքենա

Հոկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Սարալանջի պողոտայում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Մխիթար Բ․-ի վարած «Նիսսան» մակնիշի, Երևանի բնակիչներ 47-ամյա Վարդգես Պ․-ի վարած Mitsubishi մակնիշի, 36-ամյա Հովհաննես Ե․-ի վարած «Նիսսան» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։


Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Հարությունյանի գլխավորությամբ։