Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:


Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ընդգծվել է խաղաղության հետևողական ամրապնդման կարևորությունը:


Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում հարցերի: