Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Արենի համայնքում 0,12 հեկտար հողամասի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին անցկացված աճուրդը։ Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության, դատարանը հոկտեմբերի 8-ին բավարարել է դատախազության հայցը։
Հայցադիմումը ներկայացվել էր 2025 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ընդդեմ Արենի համայնքի և ֆիզիկական անձի՝ աճուրդն անվավեր ճանաչելու ու անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։
«Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես անվավերության հետևանք՝ ֆիզիկական անձը Վայոց ձորի մարզի Արենի համայնքին կհատուցի 385 հազար դրամ, քանի որ գույքը բնեղենով վերադարձնելն անհնար է»,– նշված է հաղորդագրությունում։