Թրամփի վարչակազմը 5 տարեկանից սկսած անչափահաս միգրանտներին 3000 դոլար է առաջարկում ԱՄՆ-ից կամավոր հեռանալու համար

Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է 3000 դոլար առաջարկել անչափահաս միգրանտներին՝ ԱՄՆ-ից կամավոր հեռանալու համար։ Նրանցից ամենակրտսերները ընդամենը 5 տարեկան են։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով փաստաբաններին և իրավապաշտպան կազմակերպություններին։ Անցյալ տարի իշխանությունները 2500 դոլար էին առաջարկում միայն առանց ուղեկցողի գտնվող 14 տարեկանից բարձր դեռահասներին։