Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ռոսպոտրեբնադզոր»-ն արգելել է Վրաստանում արտադրված «Նաբեգլավի» հանքային ջրի և Coca-Cola-ի ներմուծումը։
Գերատեսչության տարածած փաստաթղթի համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ սահմանվել է ժամանակավոր սանիտարական միջոց, որով կասեցվում է օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական և անվտանգության սահմանված պահանջներին չհամապատասխանող ապրանքների ներմուծումը երկիր և նախատեսվում է դրանց ոչնչացումը։