Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել. Վարչապետի մամուլի խոսնակ

Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել: Այս մասին Civic.am-ին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը: 


Նշենք, որ «Կոմմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը հրապարակել էր, թե իբր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպիական գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են ունեցել, որը ավելի ուշ պարզվեց, որ սխալ տեղեկատվություն է: