Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին տնային կալանքի տակ է։


Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեեից:


«Քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել. դատարանը մասնակի է բավարարել միջնորդությունը. տնային կալանք է կիրառվել»,- նշել է Ավդալյանը:


Տնային կալանքը կիրառվել է 2 ամիս ժամկետով: