Հունվարի 1-ից ԱՊՀ մարմիններում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մարմինների նախագահությունը 2027 թվականի հունվարի 1-ից կանցնի Ուզբեկստանին։


Այս մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը ԱՊՀ ղեկավարների խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի ժամանակ։


«Տեղի է ունեցել Պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որի ընթացքում որոշվել է, որ Ուզբեկստանի Հանրապետությունը 2027 թվականի հունվարի 1-ից կստանձնի ԱՊՀ նախագահությունը», - ասել է Բերդիմուհամեդովը։


Թուրքմենստանը մինչ այդ՝ 2026 թվականին կնախագահի ԱՊՀ մարմիններում։


ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի է ունեցել Թուրքմենբաշիի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում, մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս:


Միջոցառմանը առաջին անգամ մասնակցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։