Դատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի սեպտեմբերի 22-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Արսօյլ» ՀՁ ՓԲ ընկերության և ֆիզիկական անձի՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գայի 37 հասցեում գտնվող՝ նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերցնելու պահանջերով:


Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ, Դատախազության հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց. արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ ցանկացած եղանակով օտարելը կամ նշված գույքը գրավադրելը:


Նշենք, որ «Արսօյլ» ընկերության հիմնադիրը այժմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն է:


Ընկերությունը ժամանակավոր չի աշխատում: «Արսօյլ»-ը  հայ-կիպրական համատեղ ձեռնարկություն է, որը զբաղվել է ծխախոտի արտադրանքի ներմուծմամբ և մեծածախ առևտրով: