Կառավարությունը շահագրգիռ է կապերի ընդլայնմամբ․ վարչապետն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ

Թուրքմենբաշի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:


Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը և կարևորել երկկողմ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով:


Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ:

840951597_1522215026608586_130443438466602545_n.jpg (262 KB)