Խուդաթյանը մարզպետների հետ քննարկել է կառուցվող, հիմնանորոգվող ու վերանորոգվող մանկապարտեզների ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 8-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է կառուցվող, հիմնանորոգվող և վերանորոգվող 500 մանկապարտեզների և նախակրթարանների ծրագրի ընթացքը։

943.jpg (194 KB)

Մարզպետներն առանձին-առանձին ներկայացրել են իրենց մարզերում իրականացվող աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու նախատեսվող քայլերը։


Նախարարը աշխատանքների ժամկետների պահպանման և իրականացվող աշխատանքների որակի ապահովման վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ։