Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն ու համագործակցության շարունակական զարգացմանը։
Քննարկվել են տարածաշրջանային հարցեր։