ԿԳՄՍ նախարարը Վրաստանում այցելել է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու այնտեղ ամփոփված հայ մեծերի հիշատակին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: