Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակ

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։


Այս մասին հայտնել է ՆԳՆ-ն և հրապարակել ապասարկման նոր գրասենյակների հասցեները։


Դրանք գործելու են 14 հասցեում․


ԵՐԵՎԱՆ
• «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3
• «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16


ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
• Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8


ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
• Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1


ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
• Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41


ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
• Վաղարշապատ՝ Վ․ Սարգսյան փողոց, 111/1


ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
• Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1


ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
• Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62
• Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ)


ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
• Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան)


ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
• Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6


ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
• Իջևան՝ Անկախության փողոց, 19/79


ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
• Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 (Հայփոստ)
• Մարտունի՝ Պ․ Պռոշյան փ․ 4, 12


2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ին։ Գրասենյակներ կգործեն․

Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում,
Արմավիրի մարզում՝ Արմավիրում,
Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում,
Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում,
Շիրակի մարզում՝ Արթիկում,
Արարատի մարզում՝ Արարատում։


Նոր հասցեներ, ժամանակակից պայմաններ և ավելի հարմարավետ սպասարկում՝ կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։