Ջրագծի վթար Տերյան փողոցում․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածել

Այսօր առավոտյան Երևանի Տերյան փողոցում վթարվել է 400 մմ տրամագծով թուջե խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը: 


«Վթարի մասին ահազանգը ստանալուց անմիջապես հետո «Վեոլիա Ջուր» ընկերության «Կենտրոն» շահագործման տեղամասի մասնագետները մեկնել են վթարի վայր:


Այս պահին ընթանում են վթարի վերացման աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում: