Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը։


Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


-Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը,


-Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,


-Շենգավիթում՝ չի գերազանցել։


Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


-Կենտրոնում՝ սեպտեմբեի 25-27-ը,


-Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։


Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։