Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:


Հայտացուցակում տեղ է գտել 23 ֆուտբոլիստ:


Բացակայում են «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստներ Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Խուլիո Բուենոն և սերբական «ԻՄՏ Բելգրադի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը:


Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում՝

Դարպասապահներ

  • Արսեն Բեգլարյան-«Ալաշկերտ»
  • Գոռ Մատինյան-«Սարդարապատ»
  • Ալեքսանդր Միշիև-«Ուրարտու»

Պաշտպաններ

  • Արտյոմ Բանդիկյան-«ԲԿՄԱ Մոսկվա»
  • Էրիկ Փիլոյան-«Ուրարտու»
  • Գեորգի Հարությունյան-«Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
  • Արգիշտի Պետրոսյան-«ԲԿՄԱ Երևան»
  • Խարիտոն Այվազյան-«Ուրարտու»
  • Դավիթ Տերտերյան-«Ալաշկերտ»
  • Էրիկ Սիմոնյան-«Փյունիկ»
  • Նաիր Թիկնիզյան-«Օլիմպիակոս»» (Հունաստան)

Կիսապաշտպաններ

  • Ուգոչուկվու Իվու-«Ռուբին» (Ռուսաստան)
  • Էդգար Սևիկյան-«Սեուտա» (Իսպանիա)
  • Կառլեն Հովհաննիսյան-«Ակրոն» (Ռուսաստան)
  • Նարեկ Աղասարյան-«Ուրարտու»
  • Էդուարդ Սպերցյան-«Ալ Ահլի» (Սաուդյան Արաբիա)
  • Նարեկ Գրիգորյան-«Ֆարուլ» (Ռումինիա)
  • Գոռ Մանվելյան-«Նոա»
  • Կարեն Նալբանդյան-«Ալաշկերտ»
  • Կարեն Մուրադյան-«Արարատ-Արմենիա»
  • Նարեկ Հովհաննիսյան-«Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)

Հարձակվողներ

  • Արթուր Միրանյան-«Իրոնի Տիբերիաս» (Իսրայել)
  • Արթուր Ղարիբյան-«Ռոդինա» (Ռուսաստան)

Կիպրոս-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին Նիկոսիայի GSP մարզադաշտում ու կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։ Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի նաև Չեռնոգորիայի հետ։


Ազգերի լիգայի մեկնարկային երկու տուրերում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթել է Լատվիային (2:0) ու պարտվել Չեռնոգորիային (2:3):