ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը Վրաստանի խորհրդարանում հանդիպել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկիին։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վահագն Ալեքսանյանը։
Կողմերը քննարկել են տարիների ընթացքում ձևավորված համագործակցության առանցքային ուղղությունների զարգացումը, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային իրավիճակին ու զարգացումներին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ծովինար Վարդանյանը, Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին տեղակալ Թենգիզ Շարմանաշվիլին և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։
