Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Հոկտեմբերի 1-ից Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։


Համապատասխան կարգադրությունն ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ստորագրել է սեպտեմբերի 30-ին։


Մեկ այլ կարգադրությամբ՝ սեպտեմբերի 30-ից ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։