Երևանի քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ. Ջուլիետա Ազարյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։


Երևանի քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ։


Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով՝ փողոցներով, բակերով, տրանսպորտով ու քաղաքի իրական խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»։


Երբ փաստ չկա, մնում է երևակայությանը «զոռ տալ»»։