Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 830 417 է, նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից 4.7%-ով ավելի. ՊԵԿ

Հարկ վճարողների կողմից 2026 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 830 417, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 37 320-ով կամ 4.7%-ով: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: