FIP-ը գրում է. Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ գրել են, թե Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում խոսել է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին։
Ադրբեջանի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել նախօրեին՝ սեպտեմբերի 25-ին։
Մասնավորապես Yerevan{.}Today և Time{.}am կայքերը հրապարկել են լուրեր թեմայի վերաբերյալ՝ պնդելով, թե Բայրամովը խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստան այսպես կոչված վերադարձի մասին։
Արտապատկերումները՝ հայկական կայքերից։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Բայրամովն իր ելույթում չի խոսել ադրբեջանցիների Հայաստան «վերադառնալու» մասին և նման պահանջ չի հնչեցրել ՄԱԿ-ի ամբիոնից։
Այսպես, Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսում է Ադրբեջանի «հետհակամարտային վերականգնման ծրագրերի» և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներ ադրբեջանցիների բնակեցման մասին։
Նա մասնավորապես ասում է․ «Լրացնելով տարածաշրջանային կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետհակամարտային վերականգնողական օրակարգը նպատակաուղղված է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովմանը։ Կառավարության իրականացրած լայնածավալ վերակառուցման աշխատանքների շնորհիվ կյանքն այժմ վերադառնում է մեր ազատագրված տարածքներ…»։
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում