Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն։