ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 22-ին Երևանում անցկացվող Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Մոնտենեգրոյի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչի հետ։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը։

Քննարկվել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման, երկկողմ զբոսաշրջային հոսքերի ավելացման և նոր ուղղությունների ձևավորման հնարավորությունները։
Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել միջազգային ուղևորափոխադրումների ակտիվացման և երկրի հասանելիության բարելավման ուղղությամբ։ Զուգահեռաբար ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով համագործակցության զարգացման և նոր հնարավորությունների ձևավորման հեռանկարներին։