ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Հորդանանի ազգային էլեկտրաէներգետիկ ընկերության (NEPCO) գլխավոր տնօրեն դոկտոր Սուֆիան Ալ-Բատայնեհին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Նարեկ Ապիտոնյանը ողջունել է հորդանանցի գործընկերների հետաքրքրվածությունը Հայաստանում էներգետիկ անցման գործընթացների և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ։
Փոխնախարարը նշել է, որ էներգետիկ անցումը Հայաստանի էներգետիկ քաղաքականության կարևոր ուղղություններից է, և այս համատեքստում կարևոր է միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հորդանանում ընթացող էներգետիկ անցման և կայուն էներգետիկ համակարգի ձևավորմանն ուղղված գործընթացներին։
Կողմերը կարևորել են երկկողմ փորձի փոխանակումը և ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը։
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները և համատեղ աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։