Արմեն Կոտոլյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցչին

Սեպտեմբերի 17-ին ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE, ՄԱԿ ԵՏՀ) Կարգավորումների համագործակցության բաժնի ղեկավար, WP.6 աշխատանքային խմբի քարտուղար Լանս Թոմփսոնին։


Հանդիպման ընթացքում քննարկվել է «Gender Mainstreaming in Quality Infrastructure» արտաբյուջետային ծրագրի շրջանակում նախատեսվող համագործակցությունը։


Լանս Թոմփսոնը բարձր է գնահատել Տեսչական մարմնի ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ ԵՏՀ WP.6-ի RAMS (Ռիսկերի կառավարման և շուկայի վերահսկողության) խմբի աշխատանքներում։


Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև շուկայի վերահսկողության ոլորտում թվայնացման, արհեստական բանականության կիրառմանն առնչվող մարտահրավերներին և հնարավոր ծրագրերում Տեսչական մարմնի ներգրավվածության հեռանկարներին։


Հանդիպմանը հաջորդել է կարողությունների զարգացման դասընթաց։


Միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացումը կարևոր ուղղություն է ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործունեության շրջանակում։ Նման հանդիպումները և համատեղ նախաձեռնությունները նպաստում են փորձի փոխանակմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և ոլորտում արդյունավետ գործիքների ներդրմանը։