Անտոնիու Գուտերեշը պատրաստ է ՄԱԿ-ում կազմակերպել ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատրաստակամություն է հայտնել հնարավորության դեպքում Գլխավոր ասամբլեայի ընթացքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ։


Անդրադառնալով Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարներին՝ նա ընդգծել է․


«Ուրախ կլինեի անել դա, եթե հնարավոր լինի։ Գտնում եմ, որ անհրաժեշտ է հասնել հրադադարի և պայմաններ ստեղծել արդար խաղաղությանն անցնելու համար»։