«Նոա»-ն շուտով կներկայացնի նոր մարզադաշտի նախագիծը

«Նոա»-ի ապագա մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլն արդեն արված է: Այս մասին հայտնում են ֆուտբոլային ակումբից:


«130 միլիոն դրամի ներդրման շնորհիվ տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրագծերը տեղափոխվել են գետնի տակ՝ ազատելով տարածքը շինարարության հաջորդ փուլերի համար։ Ամբողջությամբ ապամոնտաժվել են հողատարածքով անցնող 35 կիլովոլտ լարման գծերի հենասյուները, իսկ մոտ 1,6 կիլոմետր հատվածում իրականացվել են անհրաժեշտ հողային աշխատանքները։ Տեղադրվել է 13.040 մետր մալուխ, կառուցվել է նաև պահուստային գիծ, որը բարձրացնում է հարակից գյուղերի էլեկտրամատակարարման հուսալիությունը


Շուտով կներկայացվի եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող մարզադաշտի նախագիծը, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները»,- նշվում է գրառման մեջ: