Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը

Եվրոպական խորհրդարանը 583 «կողմ», 49 «դեմ» և 39 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց հայկական արտադրանքի նկատմամբ կիրառելի առևտրային ազատականացման ժամանակավոր միջոցառումները (Autonomous Trade Measures)։ Այս մասին հայտնում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։