ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ամերիկացիներին կոչ է արել նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում քվեարկել հանրապետականների օգտին, այլ ոչ թե «խելահեղների» մի խմբի։
«Մի՛
հանձնեք այս երկիրը մի խումբ խելահեղների այն պատճառով, որ դուք գուցե համաձայն
չեք մեր (հանրապետականների) այս կամ այն քաղաքական որոշման հետ։ Ես չեմ խնդրում համաձայնվել
ինձ հետ ամեն ինչում, չեմ խնդրում համաձայնվել վարչակազմի յուրաքանչյուր քայլի
հետ։ Բայց ես խնդրում եմ ձեզ ճանաչել (հանրապետականների) և արմատականների միջև
եղած տարբերությունը, ճանաչել (ԱՄՆ վարչակազմի) ձեռքբերումները վերջին 18 ամիսների
ընթացքում։ Մենք շատ բան ենք արել և կարող ենք ավելին անել, եթե միասին
պայքարենք»,- ասել է Վենսը՝ ելույթ ունենալով Դալասում իշխող Հանրապետական
կուսակցության ազգային համագումարում, որը տեղի է ունենում նոյեմբերին կայանալիք
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին։