«Իրանը ձգձգում է պատերազմը՝ հույսը դնելով դեմոկրատների վերադարձի վրա». Թրամփը՝ չզղջալու և պատերազմի ավարտի ժամկետների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի զղջում փետրվարին Իրանի վրա ԱՄՆ հարձակման համար, և եթե նա ստիպված լիներ դա կրկին անել, նա կաներ դա հենց նույն կերպ։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։


«Ես չեմ հավատում «զղջում» բառին։ Միշտ կարելի է մի քիչ կասկածել ինքդ քեզ վրա։ Եվ մի քանի մարդ ինձ հարցրել են այդ մասին։ Եթե ես ստիպված լինեի դա կրկին անել, ես դա կանեի ճիշտ նույն կերպ։ Ես զրկեցի նրանց միջուկային պոտենցիալից»,- պատասխանել է Թրամփը համապատասխան հարցին։


Թրամփի խոսքով՝ ինքը զերծ է մնում Իրանի վրա «ամբողջ ուժով» հարձակումից՝ այդ թվում նաև նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրությունների պատճառով։


Սպիտակ տան ղեկավարը հերթական անգամ կրկնել է այն հայտարարությունը, որ եթե չլիներ ԱՄՆ միջամտությունը, Իրանը կունենար միջուկային զենք և «երկրի երեսից կջնջեր Իսրայելը». «Նրանք երկրի երեսից կջնջեին ամբողջ Մերձավոր Արևելքը և կսկսեին հարվածել մեր քաղաքներին»։


Թրամփի պնդմամբ՝ իրանական ռեժիմը «հազիվ է դիմանում». «Նրանք լուրջ խնդիրներ ունեն։ Նրանք գործնականում ոչնչացված են»։


Բացի դրանից, Թրամփը կարծում է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո, իսկ հնարավոր է՝ նաև դրանցից առաջ. «Այս [հակամարտությունը] պետք է ավարտվի ընտրություններից անմիջապես հետո... Գուցե այն ավարտվի նաև դրանցից առաջ, բայց ես կարծում եմ, որ այն կավարտվի դրանցից անմիջապես հետո»։


Թրամփի կարծիքով՝ Իրանը փորձում է ձգձգել հակամարտությունը Միացյալ Նահանգների հետ՝ հույսը դնլով իշխանությանը դեմոկրատների վերադարձի վրա. «Նրանք փորձում են անել ամեն հնարավորը, որպեսզի ազատվեն ինձնից, քանի որ կարծում են, թե դեմոկրատները փաստացի թույլ կտան իրենց ունենալ միջուկային զենք։ Նրանք չեն ունենա միջուկային զենք»։