Ինչպիսին է լինելու Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցը․ Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ տեսանյութում ներկայացնելով, թե շուտով ինչ տեսք է ունենալու մարզադպրոցը։


Այստեղ ստեղծվում է ժամանակակից և լիարժեք մարզական համալիր՝ գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մարզասրահով, 532 հանդիսատեսի համար նախատեսված տրիբունայով ունիվերսալ մարզադահլիճով, ինչպես նաև անհրաժեշտ հանդերձարաններով, վարչական և սպասարկման տարածքներով։


Նոր մարզադպրոցը շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկի հնարավորություն կտա մարզվելու ժամանակակից ու հարմարավետ պայմաններում: