Փառք Աստծո, ամեն ինչ մաքուր է. Մարգարիտա Սիմոնյանը հաղթահարել է քաղցկեղը

«Россия сегодня» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաղթահարել է քաղցկեղը։ Հերթական հետազոտությունից անմիջապես հետո նա ուրախալի լուրով կիսվել է իր տելեգրամյան ալիքում․


«Շնորհակալություն Տիրոջը, շնորհակալություն, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթում էին։ Շնորհակալություն, շնորհակալություն բոլորիդ։ Փառք Աստծո, ամեն ինչ մաքուր է։ Շնորհակալություն»։


Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Սիմոնյանի մոտ ծանր հիվանդության ախտորոշման մասին, ինչից հետո նա վիրահատվել էր և քիմիոթերապիայի բուժման կուրս անցել։