Մամեդովն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ադրբեջանի արտաքին գորխերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը սեպտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ 


Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ ԱԳՆ-ում կայացած հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։


Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու երկարաժամկետ կայունությանն ուղղված քայլերին։


Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Մամեդովի՝ ԱՄՆ կատարած այցի արդյունքների և ստորագրված եռակողմ հայտարարության շուրջ։ Մասնավորապես քննարկվել են «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) ծրագրի իրականացումն ու դրա ենթակառուցվածքների շինարարությունը կառավարող TRIPP զարգացման ընկերության ստեղծման աշխատանքները։


Բացի այդ, կողմերը քննարկել են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ օրակարգը և Ռազմավարական գործընկերության խարտիայով նախատեսված ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։