Անահիտ Ավանեսյանն այցելել է Աբովյանի ԲԿ․ Բյուրեղավանից տեղափոխված բուժառուների վիճակում դրական դինամիկա կա

Այցելել եմ Աբովյանի բժշկական կենտրոն՝ տեղում ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող՝ Բյուրեղավանից տեղափոխված բուժառուների առողջական վիճակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


 

«Նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն:


 

ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվել են նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերներիը և «Վեոլիա ջուր» ընկերությունը:

 


Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում:


 

Մեկ անգամ ևս հորդորում ենք կենցաղային նպատակով ջուրն օգտագործել եռացրած, մինչև կլինեն լաբորատոր հետազոտության արդյունքները»,- գրել է նախարարը:



Հիշեցնենք, որ Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները պարզում են, թե այս անգամ որն է Բյուրեղավանում քաղաքացիների շրջանում աղիքային վարակի դեպքերի պատճառը: Հուլիսին ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում մասնագետները հայտնաբերել էին ընդհանուր կոլիֆորմ մանրէներ, որոնք վարակի պատճառ էին դարձել: