Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ընթացող դիվանագիտական գործընթացների ֆոնին կողմերը շարունակում են ակտիվ փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց տարածքներին։
Ուկրաինայի Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, կան վիրավորներ։ Թիրախավորվել է նաև Դնեպրոպետրովսկի մարզը, որտեղ հարվածներ են հասցվել գործարանի և այլ շինությունների․ արձանագրվել է 4 զոհ, 5 մարդ վիրավորվել է։
Զուգահեռաբար, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 53 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Մոսկվայի մարզի ուղղությամբ։