Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը:
Իր ելույթում նախարար Թորոսյանը Կառավարության անունից շնորհավորել է Ուկրաինայի բարեկամ ժողովրդին տոնի առթիվ՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։
Արսեն Թորոսյանի խոսքով՝ վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները նոր շունչ են հաղորդել երկու երկրների միջպետական հարաբերություններին։
Նախարարն անդրադարձել է նաև հումանիտար, կրթական, տնտեսական և մշակութային ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերին՝ նշելով, որ դրանք կարող են նոր խթան հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների իրագործմանը։
Ելույթի ավարտին Արսեն Թորոսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ամրապնդել բարեկամական համագործակցությունը Ուկրաինայի հետ։