Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել ևս 977 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը։ Սեպտեմբերի 5-ին Բալաջարի կայարանից Վրաստանի սահման է ուղարկվել 977 տոննա դիզելային վառելիքով բեռնված 16 վագոն։ Վառելիքը Վրաստանով տարանցմամբ կտեղափոխվի Հայաստան։

Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 16 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա «պրեմիում» ու «ռեգուլար» տեսակի բենզին։


Բացի այդ, Վրաստանի և Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կտեղափոխվի ապրանքների հերթական խմբաքանակը։ Մասնավորապես, նախատեսվում է մատակարարել 355 տոննա ցորեն (5 վագոն), 180 տոննա պարարտանյութ (3 վագոն) և 138 տոննա փայտանյութ (2 վագոն)։