Լեհաստանի հարավում երկրի զինված ուժերը համալրվել են նոր զենիթային գնդով։ X սոցիալական հարթակում կատարած գրառմամբ այս մասին հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Այսօր առավոտյան ստորագրել եմ 87-րդ զենիթային գունդը ստեղծելու որոշումը. այն տեղակայվելու է Բժեսկոյում»,- նշել է լեհ նախարարը։
Նա ընդգծել է, որ նորաստեղծ գունդն ունենալու է մոտավորապես 1000 զինծառայող։
Նախարարը նաև հայտնել է, որ ստորաբաժանումը զինված է լինելու հակաօդային, հակահրթիռային և հակադրոնային պաշտպանության ժամանակակից համակարգերով, սակայն սպառազինության կոնկրետ տեսակները չի հստակեցրել։