TRIPP նախագծի իրագործելիության ուսումնասիրությունը նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին. Նարեկ Մկրտչյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ամերիկյան Semafor պորտալին տված հարցազրույցում հայտնել է, որ «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին։


 Նրա խոսքով՝ TRIPP նախագիծն առաջ է շարժվում, և այս տարվա վերջին նախատեսվում է ավարտել իրագործելիության ուսումնասիրությունը։ Դեսպանը նշել է նաև, որ Հայաստանն ընդգծում է իր հանձնառությունը TRIPP տարանցիկ և էներգետիկ ուղու նկատմամբ՝ միաժամանակ ձգտելով պահպանել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ։