Հանդիպում Արարատ Միրզոյանի հետ. ՀՀ արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդները կարող են գրանցվել

Սիրելի´ երիտասարդներ, հրավիրում ենք ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկմանը, հայտնում են գերատեսչությունից։


«Սեպտեմբերի 14-ին տեղի կունենա «Զրույց ԱԳՄԱ նախարարի հետ» խորագրով քննարկում, որին մասնակցելու համար հրավիրվում են ՀՀ արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող 18-ից 35 տարեկան երիտասարդներ:

 

Քննարկման հիմնական թեմաներն են ՀՀ նոր ձևավորված կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, միջազգային համագործակցության, նոր հնարավորություններն ու հեռանկարները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները:

 

Քննարկումը կանցկացվի հարցուպատասխանի ձևաչափով. պատրաստե´ք ձեզ հետաքրքրող հարցերը:

 

Մասնակցության համար խնդրում ենք մինչև սեպտեմբերի 10-ը՝ ժ. 15:00-ը, հայտ ներկայացնել հետևյալ հղումով.

 

https://docs.google.com/.../1Bd6cDA9R0kviaSSiBlfM.../edit...

 

 

Հանդիպման օրը և ժամը` սեպտեմբերի 14, ժ. 16:00:

 

 

Վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-նշվում է հաղորդագրության մեջ: