Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում կանադացի քաղաքական գործիչներին ուղղված խիստ նախազգուշացում է հրապարակել՝ կանխատեսելով նրանց տնտեսության հնարավոր փլուզումն ու դրան հաջորդող քաղաքական կործանումը։
Անդրադառնալով երկրի վարչապետին՝ Թրամփը մասնավորապես գրել է.
«Շատ լավ է կանադացի քաղաքական գործիչների, ինչպես օրինակ՝ վարչապետ Քարնիի համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «թշնամի» դարձնելը, քանի դեռ նրանց տնտեսությունը չի փլուզվել, քանի որ դրանից հետո դա շատ վատ կանդրադառնա քաղաքականության վրա՝ ավելի վատ, քան երևէ պատահել է կանադացի որևէ քաղաքական գործչի հետ։ Ուղղակի հետևե՛ք»։