Բիշքեկում տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հանդիպումը:
ՌԴ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ Հայաստանի՝ Եվրոպական միությանը միանալու ձգտումը երկրի ինքնիշխան ու օրինական իրավունքն է, սակայն դա որոշակի դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» (ТАСС) գործակալությունը:
«Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Մոսկվան պետք է հստակ հասկանա, թե ինչպես հետագայում զարգացնի հարաբերությունները»,- ընդգծել է Պուտինը:
ՌԴ ղեկավարը նաև հավելել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու պահից ի վեր Հայաստանի ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ դեպի միության երկրներ արտահանման ծավալները՝ տասնապատկվել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների խորացմանը, ինչը լիովին համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին։