Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպվել է համատեղ այց Սյունիք, որտեղ շարունակվում են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» / TRIPP ծրագրի տեսլականը Հայաստանում իրականություն դարձնելու ուղղությամբ աշխատանքները:
Հայկական կողմից այցին մասնակցել են ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և Պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական Ջոն Ասքոնասը։
Այցի ընթացքում պաշտոնյաները հանդիպումներ են ունենալու ՏԻՄ ներկայացուցիչների և համայնքների բնակիչների հետ՝ քննարկելու, թե ինչպես կարող է ԹՐԻՓՓ-ը նպաստել տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Պաշտոնյաները նաև կայցելեն Մեղրիի մոտակայքում գտնվող TRIPP երթուղու նախատեսվող հատվածներ։
«Այս այցն արտացոլում է ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերությունը և երկու երկրների ընդհանուր հանձնառությունը՝ Հարավային Կովկասում ապահովելու խաղաղություն, բարեկեցություն ու փոխկապակցվածություն»,- ասվում է հաղորդագրությունում։