Արարատում փոստային ծառայության գրասենյակից գումար են գողացել․ 58-ամյա տղամարդը ձերբակալվել է

Օգոստոսի 11-ին հաղորդում էր ստացվել, որ նախորդ երկու օրվա ընթացքում պատուհանը հրել-բացելով մտել են Արարատ քաղաքում գտնվող փոստային ծառայություններից մեկի գրասենյակ և աշխատասեղանի դարակից գողացել գումար։


Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։


Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացվել է հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Արարատ գյուղի 58-ամյա բնակիչը։


Նույն օրը նա հայտնաբերվել է Արարատ գյուղում, ձերբակալվել և տեղափոխվել բաժին, որտեղ խոստովանել է արարքը։


Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։