Թոփ 50 համալսարանների ուսանողները պարտադիր զինծառայության փոխարեն կարող են աշխատել պետական ոլորտում․ Անահիտ Ավանեսյան

Աշխարհի թոփ 50 համալսարաններից մեկում տարկետման իրավունքով ուսումնառություն ստացած երիտասարդներին Կառավարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության փոխարեն ներգրավվել պետական ոլորտի աշխատանքներում։


Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


«Քո ներուժը կարևոր է, դիմի՛ր»,- գրել է նախարարը՝ կոչ անելով երիտասարդներին իրենց գիտելիքներն ու փորձառությունը ծառայեցնել պետական համակարգի զարգացմանը։