Փրկարարները դժվարանցանելի տեղանքից հիվանդանոց են տեղափոխել վարորդին

Օգոստոսի 30-ին Քարուտ գյուղի հարակից լանջին «Ֆորդ Էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենայի անվադողը վնասվել էր, և երբ վարորդը փորձել էր փոխել այն, վնասել էր ոտքը։



ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները մինչ տուժածին հասնելը մոտ 4 կիլոմետր ճանապարհն անցել են ոտքով։



Փրկարարների արագ արձագանքման ու համակարգված աշխատանքի շնորհիվ քաղաքացուն ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն․ նա անվտանգ դուրս է բերվել դժվարանցանելի տեղանքից և տեղափոխվել հիվանդանոց։