Օգոստոսի 28-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հանձնաժողովի անդամներն աշխատանքային այց են կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայան։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
Այցի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը և «Հրազդան-5» կայանի տնօրեն Ռուբեն Վարդանյանը հանձնաժողովի ներկայացուցիչներին ծանոթացրել են կայանի գործունեությանը, տեխնիկական հնարավորություններին և վերջին տարիներին իրականացված վերազինումներին։ Քննարկվել են կայանի արդյունավետ և հուսալի շահագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգի կայունության ապահովմանն առնչվող հարցեր։
Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է ոլորտի ընկերությունների հետ պարբերական աշխատանքային հանդիպումները՝ ընդգծելով համատեղ աշխատանքների կարևորությունը։